Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հակածխախոտային պայքարում ակտիվացել են մարզերը

Հակածխախոտային պայքարում ակտիվացել են մարզերը
09.07.2015 | 16:44

ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթային հանձնաժողովի հուլիսի 9-ի նիստում քննարկվեցին բնապահպանական և ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին դիմած ՀԿ-ների հայտերը։ Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նշենք, որ բնապահպանական անվանակարգերում հայտ էր ներկայացրել 21, իսկ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերում՝ 11 հասարակական կազմակերպություն։

Մրցութային հանձնաժողովի ոլորտային անդամ Սիրարփի Արշակյանը, ով ներկայացնում է «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը, խոսելով ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում ստացված հայտերի որակի մասին, գնահատեց դրանք միջին։ Ոլորտային փորձագետը նկատեց նաև, որ ներկայացված ծրագրերում կան որոշակի նմանություններ։ Ըստ Սիրարփի Արշակյանի՝ դրական է այն հանգամանքը, որ հակածխախոտային պայքարում բավականին ակտիվացել են մարզերը. ժամանակին հիմնականում աշխատանքներ էին տարվում մայրաքաղաքում, այժմ այդ պայքարի մեջ ներգրավվում են ոչ միայն մարզկենտրոնները, այլև քաղաքային և գյուղական համայնքներ։ Անդրադառնալով հասարակական տարբեր ակցիաների ունեցած ազդեցությանը՝ փորձագետը նկատում է, որ եթե ծրագիրը լավ է իրականացվում, ապա այն ունենում է դրական արդյունք։ Բնականաբար, 100 տոկոսանոց արդյունք ակնկալելն իրատեսական չէ, սակայն եթե մի քանի տոկոս էլ դրական տեղաշարժ գրանցվի, ապա ձեռքբերում է։
Առաջիկա օրերին հանձնաժողովի նիստերում կքննարկվեն մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, Ցեղասպանություն, գյուղական համայնքների խնդիրներին և վերարտադրողական առողջությանն առնչվող անվանակարգերում ստացված հայտերը, և կորոշվեն հաղթողները։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհների հերթական մրցույթին դիմել է 57 ՀԿ։ 2015թ. ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ